Գրքի շնորհանդես Մոսկվայում

Հուլիսի 22-ին Ռուսաստանի գրողների միությունների միջազգային համընկերության դահլիճում տեղի է ունեցել   Ցեղասպանության զոհ դարձած հայ գրողների ստեղծագործությունների ժողովածուի ռուսերեն լեզվով գրքի շնորհանդեսը, որը կազմակերպել էր Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի քաղաքային  կազմակերպությունը:

Ժողովածուն ռուսերենով  հրատարակվել է Երևանում` 2015թ.-ին, ՀՀ կառավարության որոշմամբ` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերի  շրջանակում:  Գիրքն արդեն թարգմանվել է ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներով:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես  է եկել Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, գրողների միության Մոսկվայի քաղաքային  կազմակերպության նախագահ Վ. Բոյարինովը, որը բարձր է գնահատել  գրքի պատմական արժեքը`  կարևորելով նրա հետագա ներդրումը հայ-ռուսական կապերի  զարգացման ու ամրապնդման գործում:  Իր խոսքում նա նաև հատուկ շնուրհակալություն է հայտնել Սփյուռքի նախարարությանը` հանձինս Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին, նման նախագիծ կազմակերպելու համար:

Ելույթ են ունեցել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Մ. Բաբայանը, գրող Վ. Սիլկինը,  մշակույթի բնագավառի մի շարք  ներկայացուցիչներ և հայտնի գրողներ:

Scroll Up