ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում քննարկել են ԼՂ խնդիրը
Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ Պիեռ Անդրիեի (Ֆրանսիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հանդիպումը, գրում է News.am-ը:
Ինչպես հաղորդում է «ԱզերԹաջը», հանդիպման ժամանակ մտքերի լայն փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ բանակցությունների հեռանկարների մասին: