Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց Ռոբերտ Շտիգլիցին (տեսանյութ)
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Աբրահամը հերթական անգամ պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Գերմանիայի Հալե քաղաքում հուլիսի 19-ին կայացած մենամարտում 35-ամյա Աբրահամը նոկաուտով 6-րդ ռաունդում հաղթեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին, որին ռինգում հանդիպեց չորրորդ անգամ, գրում է Արցախպրեսը:
Մենամարտին ներկա էր նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Արթուր Աբրահամը 43-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում, որում անցկացրեց 47-րդ մենամարտը եւ 29 անգամ հաղթեց նոկաուտով: Շտիգլիցն անցկացրեց 52-րդ մենամարտը եւ կրեց 5-րդ պարտությունը:
Հիշեցնենք, որ Աբրահամի եւ Շտիգլիցի միջեւ նախորդ 3 մենամարտերում 2 անգամ հաղթել էր հայ բռնցքամարտիկը, մեկ անգամ էլ տեխնիկական նոկաուտով առավելության էր հասել գերմանացին: