Քնեսեթի խոսնակը հույս ունի, որ կոալիցիան եւ ընդդիմությունը կմիավորվեն Ցեղասպանության հարցում

Իսրայելի խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը սպասում է, որ կոալիցիան եւ ընդդիմությունը կմիավորվեն եւ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը։

Էդելշտեյնը հույս է հայտնել, որ Քնեսեթը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ըստ News.am-ի՝ հայտնում է  The Jerusalem Post-ը։

Նրա խոսքով՝ ճանաչումը ոչ մի կապ չունի Թուրքիայի հետ «մկանների պայքարի» հետ։ Դրանից բացի, այդ քայլը  համաձայնեցված չէ կառավարության հետ, նշել է խոսնակը։

«Հայերը մեր ամենամեծ ընկերները չեն։ Նրանք երբեք ՄԱԿ-ում մեզ հետ չեն քվեարկում։ Ես փոխադարձ ոչինչ չեմ սպասում, սա քաղաքական որոշում չէ»,- հավելել է նա։

Scroll Up