ԱՄՆ-ն դեմ է Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության հաստատմանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/g_image-3-300x225.jpg)
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայում ԱՄՆ հատուկ դեսպան, գեներալ Ջոն Ալենը հայտարարել է, որ Միացյալ նահանգները չի աջակցում Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծմանը: Այս մասին, panorama.am- փոխանցմամբ՝ հայտնում է The Daily Star-ը՝ հղում կատարելով France Presse գործակալությանը:
«Մենք չենք աջակցում, և չեմ կարծում, որ քրդերը նույնպես աջակցում են Սիրիայի հյուսիսում անջատողական կառավարման միավորում ունենալու գաղափարին: Կարևոր է, որ ԻԼԻՊ-ին հաղթել կարողացած գործընկերը չդառնա օկուպացնող ուժ»,-ասել է գեներալը:
Հիշեցնենք, որ Սիրիայում հյուսիսում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում են քրդական ուժերը, որոնք ժամանակ առ ժամանակ հաջողություններին են հասնում և կարողանում իսլամիստներից հետ գրավել սիրիական բնակավայրերը: