Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Բելգիայի եկեղեցական պատվիրակությանը

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ընդունել Բելգիայի տարբեր համայնքները ներկայացնող եկեղեցական պատվիրակությանը, որը գլխավորում էր  եպիսկոպոս Շառլ Քլեման Պոնիֆասը:

Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ պատվիրակության այցի գլխավոր նպատակն էր մոտիկից ծանոթանալ Լիբանանի քրիստոնյա համայնքներին։

Վեհափառ Հայրապետը մանրամասն տեղեկություններ է հաղորդել Հայ եկեղեցու ընդհանուր գործունեության ու առաքելության մասին՝ դրանք ներկայացնելով հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում։ Պոնիֆաս եպիսկոպոսը Նորին սրբությանն է փոխանցել իր հոդվածները և դասախոսությունները նույն թեմայով:

Պատվիրակությունը զորակցություն է հայտնել Միջին Արևելքի քրիստոնյա համայնքներին: Հայրապետն իր հերթին շեշտել է  Եվրոպայի ու Միջին Արևելքի քրիստոնյա եկեղեցիների համագործակցության խորացման հրամայականը:

 

Scroll Up