Թուրքիայի հայ պատգամավորը դատի է տալու հայերին թիրախ դարձրած ազգայնամոլ գործչին

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կողմից պատգամավոր ընտրված Գարո Փայլանը խորհրդարանի օրակարգ է տեղափոխվել վերջին օրերին հայերին եւ այլ ազգային ու սեռական փոքրամասնություններին թիրախ դարձնելու փորձերը:

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Գարո Փայլանը հայտնել է, որ վերջին 15 օրում Թուրքիայում ռասիստական եւ ատելություն սերմանող հայտարարությունների հետ կապված իրավապահ մարմինները որեւէ քայլ չեն ձեռնարկել` հիշեցնելով Տիգրան Համասյանի համերգից հետո ազգայնականների տխրահռչակ հայտարարությունը եւ Ադանայի քաղաքապետի հայտարարությունը խորհրդարան անցած երեք հայ պատգամավորների հետ կապված:

Գարո Փայլանը հայտարարել է, թե պատրաստվում է դատական հայց ներկայացնել ազգայնամոլական «Իդեալիստական օջախներ»-ի Կարսի կառույցի ղեկավար Թոլգա Ադըգյուզելի նկատմամբ, ով ուղղակի թիրախ է դարձրել հայերին` ասելով. «Հիմա Կարսի փողոցներում հայերի որսի դուրս գա՞նք»:

«Ատելություն սերմանող եւ հետագայում հանցանքների հիմք հանդիսացող հայտարարությունների հետ կապված կոչ եմ անում դատախազությանը միջոցներ ձեռնարկել»,-ասել է հայ պատգամավորը:

Scroll Up