Անցկացվել է «Հացը լեռներում» 7-րդ փառատոնը

Արդեն 7-րդ անգամն է,  ինչ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» hասարակական կազմակերպությունն, ի դեմս Սեդրակ Մամուլյանի, Երևանում անցկացնում է «Հացը լեռներում» տոնածիսական փառատոնը:  Այս անգամ այն անցկացվեց  երևանցիների սիրելի վայրերից մեկում` Թումանյանի այգում: Փառատոնը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ -2015» եռամյա ծրագրում:

 Այս տարի տոնածիսական փառատոնը կրում էր «Համով-հոտով Երևան», խորագիրը, որն անցկացվեց օրեր առաջ:

Ըստ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության տնօրեն  Սեդրակ Մամուլյանի` սա   կարևոր միջոցառումներից մեկն է, որովհետև բովանդակության մեջ ներառում է սննդի համակարգը: Այն կոչվում է տոնածիսական կերակուրների ցուցահանդես-փառատոն: Առաջնային խնդիրն է տարածել այն կերակուրները, որ մեզ ժառանգվել է մեր մեծերի կողմից:

Կազմակերպվածության առումով այս անգամ միջոցառումը տարբերվեց, քանի որ մեկ բան է, երբ հասարակական կազմակերպությունն է կազմակերպում, մեկ այլ բան, երբ դրան աջակցում է քաղաքապետարանը:

Փառատոնին մասնակցեցին ինչպես Երևանից, այնպես էլ մի շարք հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ ու ռեստորաններ: Միջոցառման գլխավոր հյուրն էր Վլադիմիր Նիկողոսյանը/մեր Վալոդը/, ով  ՈՒդուլի տոլմայի համահայկական փառատոնին հռչակվել է որպես «ճագարով տոլմայի պատրաստման արքա», «Լավագույն համ» անվանակարգում իր խմբի հետ գրավելով պատվավոր առաջին տեղը, արժանանացավ պատվոգրի և շքանշանի:

Միջոցառումն ուղեկցվում  էր համերգային ծրագրերով, որտեղ ելույթներով հանդես եկան մի շարք պարային, ազգագրական համույթներ ու սիրված երգիչ-երգչուհիներ:

Միջոցառման վերջում բոլոր մասնակիցները շնորհակալագրեր ստացան Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և Տուրիզմի վարչության և  «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման»  հասարակական կազմակերպության  կողմից:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

ss1 s2s3 s4s5 s6s7

Scroll Up