Արաբ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Երևանում

Արաբ երգիչ Ուալիդ աշ Շամիի նոր «Մաբրուք լիլ հուզն» (թարգմ. «Շնորհավոր տխրություն») վերնագրով երգի տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանվել է Երևանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Խաբար Արմանի» արաբալեզու կայքը, երգը որևէ կապ չունի հայերի հետ:
Այն առաջին երգն է, որը Ռոթանա ընկերության նկարահանել է Հայաստանում: Տեսահոլովակի մեջ ցուցադրվում են կադրեր Հանրապետության հրապարակից, հրապարակում գտնվող պարող շատրվաններից, Գառնիի տաճարից: