ՀՀ 2600 քաղաքացիների համար վերականգնվել է ՌԴ տարածք մուտք գործելու իրավունքը

ՀՀ 2600 քաղաքացիների համար ՌԴ տարածք մուտքի իրավունքը վերականգնվել է։ Այս մասին հուլիսի 8-ին կայացած Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
Նրա խոսքով՝ այդ հարցով ռուսական կողմի հետ տարվող բանակցությունները հաջող են ընթացել։ «Մեզ դիմել է 9500 մարդ։ Նրանցից յուրաքանչյուրի հետ բացատրական աշխատանք է տարվել, ներկայացվել է անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակը։ Նրանցից շատերն անգամ չգիտեին, թե ինչ խախտումներ են թույլ տվել Ռուսաստանում։ Մենք փորձում ենք մեղմել այդ քաղաքացիների պատժի չափը՝ համագործակցելով ՌԴ պատկան մարմինների հետ։ Տարվա ընթացքում 9500 դիմումները մենք ուղարկել ենք ՌԴ։ Ամեն օր մեզ 20-60 քաղաքացի է դիմում։ 9500 դիմումներից 6000-ի նամակներն արդեն ստացվել են, եւ ՀՀ 2600 քաղաքացիներ նորից ՌԴ մուտք գործելու իրավունք են ստացել»,-ասաց Եգանյանը։