«Խոնարհում Կոմիտասին»՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտում

Այսօր Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խոնարհում Կոմիտասին» խորագրով բարեգործական համերգը: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 9-ամյա Գոռ Հայրապետյանին` բուժման նպատակով: 

Ծրագրում ընդգրկված են Կոմիտասի և հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Համերգին մասնակցելու են՝ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը /տերմենվոքս/, Անահիտ Դիլբարյանը /դաշնամուր/, Վիկտորիա Ուլիխանյանը /դաշնամուր/, Սյուզաննա Բարսեղյանը /ֆլեյտա/, Արամ Ասատրյանը /I ջութակ/, Սոնա Ազարյանը /II ջութակ/, Արմեն Թորոսյանը /ալտ/, Վահան Գրիգորյանը /թավջութակ/:

Scroll Up