Իզմիրում այսօր երկրաշարժ է տեղի ունեցել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/0120.jpg)
Թուրքիայում այսօր լուսադեմին երկրաշարժ է տեղի ունեցել:
«Հուրրիյեթ» թերթի կայքի փոխանցամամբ՝ ցնցումները գրանցվել են ժամը 04:03-ին՝ Իզմիրում:
Համաձայն Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի տվյալների՝ 4.1 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզմիրի Ուրլա շրջանը:
Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 15.08 կմ խորությամբ: Զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում: