Հայտնի է Թուրքիայի նոր Պաշտպանության նախարարի անունը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նոր պաշտպանության նախարար է նշանակվել Վեջդի Գյոնուլը: ermenihaber.am-գրում է, որ ըստ թուրքական «rotahaber»-ի`Գյունելը այդ պաշտոնին նշանակվեց  այն բանից հետո, երբ Թուրքիայի գործող պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի խորհրդարանի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ ընտրվելուց հետո:

Գյոնուլը ծնվել է 1939թ.` Էրզինջանում (պատմ. Երզնկա): Ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետը: Ուսումը շարունակելով ԱՄՆ-ում գտնվող Հարավային Կալիֆորնիայի համալսարանում` ստացել է մագիստրոսի կոչում:

Գյոնուլը 2002-2011թթ. զբաղեցրել էր Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնը: Եղել է Անկարայի Քոջայելի նահանգի նահանգապետ: 1988թ. Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունում աշխատել է նաև որպես խորհրդական:

Scroll Up