Գվանգջու քաղաքում բարձրացվել է ՀՀ պետական դրոշը

Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքի ուսանողական մարզական ավանում տեղի է ունեցել ՀՀ պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, որին բացի Հայաստանի պատվիրակության անդամներից, մասնակցել են նաև մարզական ավանի ղեկավարությունը, տարբեր երկրների ուսանողական ֆեդերացիաների ներկայացուցիչներ ու ունիվերսիադային մասնակցող մարզիկներ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ 28-րդ համաշխարհային ուսանողական մարզական խաղերին (Ունիվերսիադա) մասնակցելու նպատակով՝ Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում  է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը:

Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին մեր երկիրը կներկայացնեն 12 մարզիկներ և 2 մրցավար, մեր մարզիկները կպայքարեն 6 մարզաձևերում՝ սուսերամարտ, ձյուդո, թեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 3 ին:

Scroll Up