Համահայկական խաղերի Քուվեյթի հանձնախումբն այցելել է Ազգային առաջնորդարան

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի Քուվեյթի հանձնախմբի երեք անդամներ այցելել են Քուվեյթի թեմի առաջնորդ Գերապատիվ Տ. Մասիս Ծ. Վրդ. Զոբույանին:
Քուվեյթի Ազգային առաջնորդարանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Գերապատիվ Տ. Մասիս Ծ. Վրդ. Զոբույանին` իր ցուցաբերած համագործակցության, հայրական հոգատարության համար: Հանձբախմբի անդամները հուշանվեր են հանձնել Գերապատիվ Տ. Մասիս Ծ. Վրդ. Զոբույանին, ով իր հերթին բարձր է գնահատել հանձնախմբի կազմակերպած և հետևողական աշխատանքը, իսկ մարզախաղերին մասնակցող բոլոր մարզիկներին հաջողություն և փայլուն հաղթանակներ է մազթել: