Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով 457 մարդ է տուժել

Թբիլիսիում տեղի ունեցած կործանարար ջրհեղեղի հետևանքով տուժել է 457 մարդ, նրանցից 119-ը երեխաներ են, հայտնում է Պետական անվտանգության և ճգնաժամային կառավարման խորհուրդը, ըստ Tert.am-ի՝ փոխանցում է sputnik-georgia.ru-ն։

«Աղետի հետևանքով տուժած բնակչության հաշվառման արդյունքում Առողջապահության նախարարությունը հաշվառման է կանգնեցրել 106 ընտանիքի, ընդհանուր՝ 457 մարդ։ Նրանցից 119-ը երեխաներ են, 56-ը՝ տարեցներ, 5-ը՝ հղիներ։ Հարցումն անցկացվել է հատուկ մշակված հարցաթերթիկներով, որի հիման վրա տուժածներին օգնությունը կհատկացվի՝ համաձայն անհատական պահանջների և կարիքների»,- ասվում է հաղորդագրությունում։

Վերջին տվյալների համաձայն՝ մահացել է 19 մարդ, 3-ը համարվում են անհետ կորած։

Հիշեցնենք, որ կործանարար ջրհեղեղը Թբիլիսիում տեղի էր ունեցել հունիսի 14-ին, հեղեղվել էին Վերե գետի կիրճում գտնվող օբյեկտները՝ կենդանաբանական այգին, «Մզիուրի» այգին, շների մասնավոր ապաստարանը, բնակելի շենքեր, քաղաքի կենտրոնական փողոցները։

Scroll Up