Եվրոպական խաղերի բացման արարողությանը Հայաստանը կներկայանա 7 հոգանոց խմբով

Առաջին Եվրոպական ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանը կմասնակցի 7 հոգանոց խմբով:

Եվրոպական խաղերի Հայաստանի հավաքականի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանի  ֆեյսբուքյան  էջի  փոխանցմամբ՝ առաջին Եվրոպական ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հունիսի 12-ին` Երևանի ժամանակով 19:00-ին: Հայաստանի Եռագույնն էլ կտանի պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:

Scroll Up