Տիգրան Պետրոսյանը բուլղարական մրցաշարի առաջատարներից է

Արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջարանում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել է 3 միավոր եւ գրոսմայստեր Վիտալի Բերնադսկու (Ուկրաինա) հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն առաջատարներից ետ է մնում կես միավորով:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Բուլղարիայում անցկացվող մրցաշարը մեկնարկել է հունիսի 8-ին և կեզրափակվի հունիսի 16-ին: Այն բաղկացած է 9 մրցափուլից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 16 հազար 500 եվրո:

Scroll Up