Հուշատախտակի բացում Մոսկվայում
հունիսի 9-ին Մոսկվայում տեղի է ունեցել մոսկվաբնակ անվանի քաղաքական գործիչ,սոցիալիստական աշխատանքի հերոս, 1940-1948թթ ԽՍՀՄ արդյունաբերության սև մետաղագործության նախարարԻվան Թևոսյանին նվիրված հուշատախտակի բացմանհանդիսավոր արարողությունը: Այն տեղադրվել է “Մետաղագործների տան” ճակատային մասում`Սլավյանսկայա հրապարակ, 2/4 հասցեով:
Միջոցառմանը ներկա էին Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, ռուսաստանյան և հայազգի անվանի քաղաքական գործիչներ, տնտեսագետներ, արվետագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ի.Թևոսյանի ընտանիքի անդամներ:
Իրենց ելույթներում ներկաները բարձր են գնահատելԻ.Թևոսյանի գործունեությունը, հատկապես Հայրենական Մեծ պատերազմի տարիներին` բարձր գնահատական տալով նաև իր մարդկային արժանիքներին:
Ի. Թևոսյանի հիշատակին փողոցներ են անվանվածՍտեփանակերտում, Երևանում, ՌԴ մի շարք քաղաքներում:Իր հուշարձանները տեղադրված են Շուշիում և ՌԴ Էլեկտրոստալ քաղաքում: «Էլեկտրոստալ» գործարանում, որը կրում է Ի. Թևոսյանի անունը, տեղադրված է նաև իր կիսանդրին, 1972 թ-ից գործում է իր անվան մրցանակը: