Հայաստանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Սիրիայի վարչապետի և ԱԳ նախարարի հետ
ՀայաստանՍիրիա բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությունը Տաճատ Վարդապետյանի գլխավորությամբ Սիրիայում հանդիպում է ունեցել վարչապետ Ուաիլ ալ Հալկիի և Արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալեմի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հարաբերությունները և դրանք ակտիվացնելու ուղիները: Վարչապետ ալ Հալկին հայ գործարարներին և ընկերություններին կոչ է արել համագործակցել` ստեղծելով զարգացնող նախագծեր, և մասնակցել երկրի վերականգնմանը: Նա նաև նշել է, որ դաժան և զանգվածային սպանությունները, որոնք Էրդողանի գլխավորությամբ իրականցնում են նոր օսմանցիները, հիշեցնում են դաժան հանցագործությունները, որոնք կատարել են նրանց նախնիները հայ ժողովրդի դեմ:
Հանդիպմանը ներկա են գտնվել Սիրիայի հայազգի նախարար Նազիրա Սարգիսը, նաև Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը: Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ ալ Մուալեմը նշել է, որ ահաբեկչությունը լուրջ սպառնալիք է ստեղծում տարածաշրջանի և միջազգային անվտանգության ու կայունության համար` կոչ անելով միջազգային հանրությանը ճնշում գործադրել ահաբեկչությանն աջակցող երկրների վրա, հատկապես Թուրքիայի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, որպեսզի սահմանափակեն նրանց ոչնչացման քաղաքականությունը և հետևեն ՄԱԿ-ի որոշումներին՝ հատկապես ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: Ավելի վաղ պատվիրակությունը հանդիպում էր ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ: