Մեխիկոյի Ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրել է «Հայաստան 1915»-ի պրեմիերան

Մեխիկոյի Ֆիլհարմոնիկ նվագախումբը` Խոսե Արյանի ղեկավարությամբ, մայիսի 30-ին և 31-ին Արվեստների ազգային կենտրոնում ներկայացրել է «Հայաստան 1915» ստեղծագործությունը, ըստ armeniangenocide100.org-ի՝ գրում է Entretenimiento.terra.com-ը: 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված ստեղծագործության հեղինակը մեքսիկացի երաժշտագետ Խուան Արտուրո Բրենանն է: Հնադիսատեսը գնահատել է հատկապես դուդուկի հատվածը:

«Այդ խոր ձայնն ինձ համար խորհրդանիշն է հայոց սփյուռքի հեռավոր ձայնի, որն այսօր բնակվում է աշխարհի տարբեր անկյուններում», – ընդգծել է ստեղծագործության հեղինակը: Նա հայտնել է նաև, որ իր «Հայաստան 1915» ստեղծագործությունը «արձագանքն է հայերի բնաջնջման շարունակական ժխտման և քողարկելու մտադրության և հիշողության փոքր դրսևորում  հարյուրերորդ տարելիցի տարում»:  Համերգին ներկա էր նաև Մեքսիկայում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

Scroll Up