Ամերիկահայ ազգային գործիչ Հայկ Մսրլյանը պարգևատրվեց Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/06/11.jpg)
Հունիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց մշակութային, կրթական և ազգային գործիչ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս Հայկ Մսրլյանին (ԱՄՆ):
Ողջունելով հյուրին, նախարար Հրանուշ Հակոբյանը երախտագիտության և գնահատանքի խոսքեր ասաց Սփյուռքում հայապահապանությանը միտված Հայկ Մսրլյանի և ընդհանրապես Մսրլյան ընտանիքի գործունեության վերաբերյալ՝ ընդգծելով հատկապես մշակութային և կրթական ասպարեզներում նրանց ունեցած մեծ ավանդը:
Իր հերթին Հայկ Մսրլյանը բարձր գնահատեց Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և ընդլայնման գործում ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցել հայապահպանությանը նպաստող նախարարության ծրագրերին:
Զրույցի ընթացքում կարևորվեց սփյուռքում հայոց լեզվի պահպանման անհրաժեշտությունը՝ որպես ազգային ինքնության բանալի: Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնմանն և ակտիվացմանը, երիտասարդ սերնդին Հայրենիքի հետ կապելու հնարավորություններին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար Հայկ Մսրլյանին պարգևատրեց Նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե մեդալով: