Հայերը, լրագրողներն ու միասեռականները սադրիչներ են. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ անտակտ հայտարարություն է արել Թուրքիայի հասարակության մաս կազմող ազգաիյ եւ կրոնական փոքրամասնությունների նկատամամբ:

Բացահայտ ռասիզմի քաղաքականություն իրականացնող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատության է ենթարկել քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցությանը, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական (CHP) կուսակցությանը՝ վիրավորելով ու թշնամանք սերմանելով հայերի, Դողան մեդիա հոլդինգի լրագրողների,  ալեւիների եւ միասեռականների նկատմամբ:

Էրդողանը հայտարարել է, թե HDP-ին, CHP-ին եւ գյուլենականներին աջակցության մեջ գլխավոր սադրիչները Հայկական լոբբին է, միասեռականները, ալեւիներըն ու Դողան մեդիա հոլդինգի լրագրողները:

Scroll Up