ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

Երեւանում, այսօր՝ հունիսի 3-ին, սկսվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխբախագահ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Հանդիպումը տեղի է ունենում Երեւանի «Armenia Marriott» հյուրանոցում:
Նշենք, որ Երեւանում ավարտվում է Դաչիչի այցելությունը տարածաշրջան: Ավելի վաղ նա եղել է Բաքվում եւ Թբիլիսիում:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am