Հոգիս առլի՝ Սայաթ-Նովայով

Արփին շողում է պատվական քաղաքիս գլխավերևում..Շռայլ է լույսը, ինչպես հոգին մեծ թբիլիսցի մեծ հայի՝ Սայաթ-Նովայի,..Շռայլ է լույսը, ինչպես մարդասիրությունը այս մեծ փիլիսոփայի, ..Շռայլ է լույսը, ինչպես փիլիսոփայությունն այս մեծ մարդասերի..Շռայլ է լույսը, ինչպես սերը այս մեծ սիրերգակի..Ու շռայլ այս լույսը ձայն ունի, ու ձայնն այդ ուժ ունի այնպիսի, «վուր ամբերում էլ կգոռա» … Եվ ուժն այդ չի կոտրվում ահա արդեն երեք դար ու ավելի…

Այդ ուժը ձայն է ՝ երկնքից հնչող, արևով հնչող, սիրուց էրվելով հնչող, դաղվելով հնչող ,դաղվելուց հնչող ..Այդ ուժը արարչային է, աստվածային է, հզորազոր է… Հավիտենական է, որ պիտի դեռ շատ ու շատ սերունդների դաս տա ու սովորեցնի ՄԱՐԴ լինել, նամարդ չլինել, մտերիմին քացի չտալ, կարիճի պես չխայթել…Այդ ուժը պիտի սիրի բոլորին, ինչ ազգի է պատկանեն նրանք՛ ինչ դավանանքի էլ , բայց այդ ուժ պիտի նաև ասի՝

«Սայաթ- Նովեն ինքը հայ է,
Իր հավատքին ամուր կանգնած»

ու նաև հոգա իր ազգի համար՝

Միռնիլուս համա չիմ հոքում, ցի՛ղի համա իմ լալի…

Արդարացնենք Սայաթ. Նովային, մարդիկ, թբիլիսցիներ, հայե՛ր՛
ՄԱՐԴ ԼԻՆԵՆՔ- ՄԱՐԴ ՄՆԱՆՔ ՄԱԱԱԱԱՐԴ, ՄԱԱԱԱՐԴ
ՄԱՐԴ մարթ, ինչպես պատգամում է ինքը՝ երգի արքա Սայթ- Նովան՝ մեծ բեզարածը, ինչպես կասեր Պարույր Սևակը…

‘Վարդատոններին այլ ասելիք չունեմ ես..
ՄԱՐԴ ՄՆԱՆՔ
ՄԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՐԴ

Սիրում եմ ՔԵզ, Սայաթ- Նովա, պաշտում եմ քեզ, Սայաթ- Նովա , խոնարհվում եմ մարդաբանութա,ն քո ՄԵծ ԴՊՐՈՑԻ առաջ, սե՜րս… ծնկաչոք եմ
«խիղճի, նաչարի, տընանգի, բարու ու լավի, իրավ ու անիրավի մասին» քո հրեղեն խոսքի առաջ…

.. Հիմա գնամ վարդեր առնեմ ու գամ ծունկ չոքեմ շիրիմիդ, ՄԵԾ ՄԱՐԴ…. Իսկ թե էս մի անգամ խոսք ասել չհասցնեմ, գիտեմ, որ դու ինձ կհասկանաս..պիտի գնամ էն կամուրջը պահպանելու, որ դու ես գցել, դա հայ ու վրաց ժողովուրդների հին բարեկամությունն է … Ես հավատարիմ եմ քո բոլոր դասերին…Իսկ Վարդատոնիդ ժամին իմ ժամանակի վրացի հայասեր գրողի՝ Իրակլի Սամսոնաձեի «Ականջաբարձ» վեպի հայերեն գրքի շնորհանդեսին է պատիվ արված «Էքսպո Ջորջիայում»՝ Գրքի միջազգային փառատոնի շրջանակներում…Գիրք, որ տպագրել են հայն ու վրացին միասին…Ցիղիդ լավ ներկայացուցիչը Երևանից՝ հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանը, մի լավ թիֆլիսցի վրացի ներկայացուցիչ Կախմեգ Կուդավայի նախաձեռնությամբ…Հիմա էնքան բան ի փոխվի՜լ..
Յիս իմ թարգմանիլ, Սայաթ, բաս վունց չգնամ….
Ներող եղիր, թե խուսկ չասիմ Վարդատոնիդ… Թե չասիմ….))

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
31 մայիսի, Թիֆլիս, Վարդատոնի վարդաբույր առավոտ

Scroll Up