Կարեւոր է սփյուռքահայ նվիրատուների թիվը, ոչ թե գումարի չափը. Հրանուշ Հակոբյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/Հրանուշ-Հակոբյան.jpeg)
«Հայաստան» համահայկական հիմնադրամի համար առավել կարեւոր է նվիրատուների թիվը: Այս մասին NEWS.am-ին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որը նույնպես մասնակցում էր այսօր՝ մայիսի 27-ին, տեղի ունեցած հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 24-րդ համատեղ նիստին:
«Հիմնադրամը կայացած կառույց է: Մեզ համար այսօր կարեւորը շատ մարդկանց ներգրավվելն է: Մեզ համար ֆինանսական ներդրումներն այնքան կարեւոր չեն, որքան հայերի մասնակցության թիվը, թե այդ պահին նրանք ինչքանով են իրենց մասնակից դարձնում հայության խնդիրներին»,- ասաց նախարարը:
Մեր դիտարկմանը, թե տարեց տարի գումարի չափը նվազում է, Հրանուշ Հակոբյանն արձագանքեց. «Նվազումը պայմանավորված է աշխարհի սոցիալ-տնտեսական իրավիճակով, ֆինանսական ճգնաժամով: Անվստահության խնդիր չկա, դա միանշանակ է, քանի որ սփյուռքահայերը ծրագրեր են իրականացնում ոչ միայն մեր հիմնադրամի միջնորդությամբ: