Ամերիկահայ բարերարը 900 հազար ԱՄՆ դոլար տրամադրեց «Հայաստան» հիմնադրամին

Ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը 900 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, հայտնում է News.am-ը:
Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 24-րդ համատեղ նիստի ժամանակ հայտարարեց հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահը հիմնադրամի «նվիրատու-բարերար» կոչումով պարգեւատրեց ամերիկահայ բարերարին։
Նշենք, որ Հայաստանի կառավարության ընդունելությունների տանն այսօր ընթանում է հիմնադրամի նիստը, որին ներկա են ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, հոգաբարձուների խորհրդի 24 անդամները։ Նիստի ընթացքում Արա Վարդանյանը ներկայացնելու է հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը 2014թ. կատարած աշխատանքների մասին։