Վիկ Դարչինյանը պատրաստվում է չեմպիոնական մենամարտին

Պրոֆեսիոնալ բռցնքամարտի երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը (40-7-1, 29 նոկաուտ) պատրաստվում է արգենտինացի Խեսուս Կուելարի (26-1, 20 նոկաուտ) դեմ հանդիպմանը, գրում է Artsakhpress-ը:

Boxingscene-ի փոխանցմամբ՝ հունիսի 6-ին ԱՄՆ-ում կայանալիք մենամարտում վիճարկվելու է կիսաթեթեւ քաշային կարգում WBA (Regular) վարկածով չեմպիոնական գոտին։

Հիշեցնենք, որ 39-ամյա հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է փետրվարի 8-ին Մեքսիկայում, որտեղ հաղթել էր մեքսիկացի Խուան Խիմենեսին: 28-ամյա Կուելարը հաղթել է իր նախորդ 10 մենամարտերում:

Scroll Up