Դիարբեքիրի քաղաքապետարանը այգի է անվանակոչել Հրանտ Դինքի անունով
Դիարբեքիրի քաղաքային խորհուրդը քաղաքում երկու այգիների անվանումների վերաբերյալ որոշումներ է ընդունել, հայտնում է News.am-ը:
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Դիարբեքիրի քաղաքային խորհրդի որոշմամբ՝ Դիարբեքիրի Ուրֆա յոլու փողոցի եւ Էլազըղ յուլու փողոցի հատման վայրում գտնվող այգին վերանվանվել է 1992-ին սպանված քուրդ լրագրող Հաֆըզ Աքդեմիրի անունով։
Իսկ Դիարբեքիրի Գազիլեր թաղամասի այգին վերանվանվել է «Ակոս» պարբերականի նախկին խմբագիր, 2007-ին սպանված Հրանտ Դինքի անունով։