Շուրջ 25 հազար շրջանավարտի համար այսօր կհնչի «Վերջին զանգը»

Հանրապետության մոտ 1400 դպրոցում շուրջ 25 հազար շրջանավարտի համար այսօր՝ մայիսի 22-ին, կհնչի «Վերջին զանգը», հաղորդում է News.am-ը: Համայնքներ կան, որտեղ կա ընդամենը 1-2 շրջանավարտ եւ նրանց համար եւս կհնչի վերջին զանգ: Օրինակ՝ Սյունիքի մարզի Վարդանիձոր եւ Վարդավանք գյուղերում կա մեկ շրջանավարտ, Նռնաձորում՝ 2:

Մայիսի 22-ին դպրոցի ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպվում է վերջին դաս, վերջին զանգի միջոցառում եւ տոնական համերգներ: Միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 2-23-ը:

Նշենք, որ վերջին զանգը խորհրդային ժամանակներից եկող ավանդույթ է, դպրոցականների ամենասիրելի եւ ամենասպասված տոնը: Այդ օրը նշում են տարբեր երկրներում, օրվա խորհրդի հետ կապված` բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպում:

Scroll Up