«Հրապարակ». Քիմ Քարդաշյանը խնդրել է իրեն ուղարկել հայ պոետների բանաստեղծությունները
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/033243-kim-kardashian.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը լքած Քիմ Քարդաշյանն այնքան «լցված» ու հետաքրքրված է եղել Հայաստանով, որ մեկնումից առաջ խնդրել է իրեն ուղարկել հայ պոետների բանաստեղծությունները` անգլերեն թարգմանությամբ:
Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ` Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը Հովիկ Աբրահամյանի մոտ մասնակցել էր Քիմի հետ հանդիպմանը, օրերս նրան է ուղարկել երջանկահիշատակ Սամվել Մկրտչյանի «Հայ պոեզիայի ընտրանին» գիրքը, որը ներառում է Նարեկացու, Քուչակի, Մաշտոցի տաղերից մինչեւ մեր օրերը` Արմեն Շեկոյանի, Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները: