Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բակո Սահակյանի` Ֆրանսիա այցի կապակցությամբ

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ:
haqqin.az-ի փոխանցմամբ`այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, գրում է Արցախպրեսը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում է ունեցել խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ: