Արարատ լեռը կրկին «գլխարկ է դրել» (լուսանկար)

Հայկական Պար լեռնաշղթայի ամենաբարձրադիր գագաթը հանդիսացող Բիբլիական Արարատ լեռան (5165 մ) գագաթի վրա մայիսի 19-ին գոյացել է գլխարկ հիշեցնող ամպ: Սա առաջին դեպքը չէ: Լեռան գագաթին տարվա մեջ մի քանի անգամ «գլխարկ» է հայտնվում:
ermenihaber.am-ը գրում է, որ ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` լեռան «գլխարկը» գրավել է զբոսաշրջիկների ուշադրությունը: Նրանք հավաքվել են լեռան շուրջ ու անվերջ լուսանկարել այն:
Նշենք, Արարատ լեռը, հանգած հրաբուխ է, գտնվում է Հայաստանի, Իրանի և Թուրքիայի սահմանի մոտ՝ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ: