Թուրքիայում Հայկական շուկան դարձնելու են տուրիզմի կենտրոն

Թուրքական իշխանությունները երկրի արևելյան նահանգներում զարգացման ծրագիր են ներկայացրել, որով նախատեսվում է նաև տուրիզմի խթանման համար վերականգնել մշակույթային կոթողներ և նոր ռազմավարություն մշակել։

news.am-ի փոխանցմամբ՝ թուրքական Kanal A haber կայքը տեղեկացնում է, որ տնտեսական զարգացման շրջանակներում նախատեսվում է Մալաթիայում ստեղծել ծիրանի բորսա։

Իսկ տուրիզմի զարգացման հետաքրքիր քայլերից է լինելու Բինգյոլում Հայկական շուկայի վերականգնումը։

Դեպի Նեմրութի Աստվածների հուշարձանախումբ զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու համար նախատեսվում է Մալաթիայից մինչև Ադըյաման չընդհատվող ճանապարհ կառուցել։

Scroll Up