Հայ շախմատիստուհիներից երեքը Եվրոպայի առաջնության խաղերը հաղթանակով են սկսել

Շախմատի Եվրոպայի կանանց առաջնության առաջին խաղին Հայաստանի ներկայացուցիչները միաժամանակ երեք հաղթանակ են տոնել:

Այս մասին հաղորդում է Armenpress.am-ը։

Հայաստանի հավաքականի անդամներից էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Գևորգյանը հաղթանակել են: Իրենց խաղերը հավասար արդյունքով են ավարտել Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան, իսկ Աննա Հայրապետյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանույշ Ղուկասյանը պարտություն են կրել:

Իսկ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանույշ Ղուկասյանը մասնակցելու են մայիսի 19-30 Վրաստանի Չաքուի քաղաքում տեղի ունեցող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը:

Scroll Up