Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն հասարակական կազմակերպության բասկետբոլիստները մասնակցել են Իրանի միջազգային մրցաշարին

Ըստ տեղական լրատվամիջոցների, մայիսի 11-15-ը,  Սպահանի քաղաքապետարանի  հյուրընկալությամբ և մասնակցությամբ 240  մարզիկների, Իրանի Սպահան քաղաքում անց է կացվել Սպահանի քույր քաղաքների Հաշմանդամների բասկետբոլի  և վոլեյբոլի միջազգային երկրորդ մրցաշարը: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկանում է Երանուշ Թահմազյանը:

Բասկետբոլի բաժնում մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Իրաքի, Մալազիայի և Իրանի հաշմանդամների ու անձնուրացների բասկետբոլի   թվով 8  խմբեր: Մրցաշարը կայացել է «Սպահանի շաբաթ»-ը նշելու  միջոցառումների շրջագծում և կրել է  «Խաղաղություն և բարեկամություն» նշանաբանը:

Մայիսի 12-ին Հայաստանի   հաշմանդամների «Փյունիկ»  միություն հասարակական կազմակերպության բասկետբոլիստները  մրցադաշտ են իջել  Սպահանի «Բոնիադ Շահիդ» և Ղոմի «Մահան Թանդիս» խմբերի հետ, իսկ 13-ին նրա մրցակիցը եղել է  Ռուսաստանը:  Երեք խաղարկության արդյունքում խաղը ավարտվել է հոգուտ մրցակիցների:

Կարևորությամբ պիտի նշել, որ  Ռուսաստանի հետ մրցման ընթացքում Հայաստանի հավաքականը անվասայլակների վրա կրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» ծաղիկը, որ պատրաստել էին մրցության նախօրեին և միջազգային այս մրցաշարում  «Հիշելու և պահանջել» պատգամով են  մտել խաղադաշտ, ինչը ինքնին համարվում է հաղթանակ:

Հայաստանի մարզական պատվիրակությունը  ներկայացնում  էին՝

Սևակ Մխիթարյանը, Սամվել Ասատրյանը, Համայակ Մարգարյանը, Զավեն Մարգարյանը, Ռոման Եղիազարյանը, Խաչիկ Գևորգյանը, Հովո Իզմալյանը, Նուբար Կիրակոսյանը Գևորգ Աղաբեգյանը, Գրիգոր Բաղդասարյանը, Հրաչյա Մանուկյանը, «Սատար» Հ. Կ. փոխնախագահ Կարեն Ավետիսյանը և խմբի պատասխանատու Հակոբ Աբրահամյանը:

Նշելի է, որ  Ս. Ամենափրկիչ վանքում  հավաքականի անձնակազմին ընդունել է Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբկեն արք. Չարյանը և Թեմական խորհուրդը, նաև Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միության  կենտրոնատեղիում նրանց հյուրընկալել են Կենտրոնական վարչությունը և Մարզական միավորի վարչությունը:

Լուսանկարները` Դիմիթրի Հովհաննիսյանի

 1 2 3 5 6 7 8 9 10

Scroll Up