ԱՄՆ-ում 87 տարեկանում մահացել է հախճապակու նկարազարդման վարպետ Ջենի Լուսարարյանը

Ամերիկյան Մերիլենդ նահանգի Սիլվեր Սփրինգ քաղաքի իր տուն-ստուդիայում 87 տարեկանում մահացել է  հախճապակու նկարազարդման վարպետ Ջենի Լուսարարյանը, գրում է «The Washington Post»-ը:

Ջենին հախճապակու նկարազարդման արվեստը սովորել է Թայվանում, որտեղ նրա ամուսինը, ով ԱՄՆ ազգային անվտանգություն գործակալության աշխատակից էր, գործուղվել էր 1972-1974թթ: Նա զարդարել է սկահակներ, ամանեղեն, զարդեր եւ այլ առարկաներ, ներկայացրել մրցույթների եւ մրցանակների արժանացել: Նա երկար տարիներ հախճապակու նկարազարդման արվեստի դասեր է տվել:

Հռիփսիմե -Երջանիկ Անդրեասյանը  ծնվել է Ինդիանապոլիսում եւ մեծացել Նյու Յորքում:

Նրան մանկուց Ջենի են ասել: Նա  լրագրողի բակալավրի աստիճան է ստացել Նյու Յորքի Հանթերի քոլեջում:Ջենին ու նրա ամուսինը կարեւոր դեն են ունեցել Բետեսդում հայկական Սուրբ Խաչ եկեղեցու հաստատման գործում:

News.am

Scroll Up