Ադամ Շիֆը և Սերժ Թանկյանը խոսել են System of a Down-ի երևանյան համերգի մասին

Կոնգրեսմեն Ադամ Շիֆը նախօրեին հանդիպել է աշխարհահռչակ երգիչ, System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կոնգրեսմեն Ադամ Շիֆի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, երեկ երկու գործիչները ճաշել են իրար հետ:

«Մենք տարիներ շարունակ ճանաչում ենք իրար, և ես հիանում եմ նրա երաժշտությամբ և ստեղծարարությամբ, ինչպես նաև բարեգործության նկատմամբ նրա խորը նվիրվածությամբ և արդարության նկատմամբ կրքով: Ես կարդացել եմ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ժամանակ խմբի ելույթի մասին, և հաճելի էր այդ մասին լսել առաջին ձեռքից: Ապրիլի 24-ին Երևանում միշտ անձրև է գալիս, ինչպես արցունքները, որոնք գալիս են երկնքից»,-նշել է Ադամ Շիֆը և գրառմանը լուսանկար կցել: Նա հավելել է, որ ոչինչ չէր կարող փչացնել համերգին մասնակցող երիտասարդների տրամադրությունը:

Scroll Up