Վիլյորբան և Շուշի քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Ֆրանսիայի արևելյան մասում գտնվող Ռոնի շրջան և հանդիպում ունեցել Վիլյորբանի քաղաքային խորհրդի անդամների հետ՝ քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի գլխավորությամբ:
ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում Վիլյորբան եւ Շուշի քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Նախագահ Սահակյանի բնութագրմամբ` երկու քաղաքների միջև բարեկամական կապերի հաստատումն ու խորացումը իր դրական ազդեցությունը կունենա Շուշիի զարգացման վրա եւ կնպաստի քաղաքում մի շարք ծրագրերի հաջող իրականացման գործընթացին: