«Եվրատեսիլ 2015». Ադրբեջանցի լրագրողը հայերեն ողջունել է Genealogy խմբի անդամներին (տեսանյութ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/bbb2-300x225.jpg)
Երեկ Վիեննայում տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի երկրորդ մամլո-ասուլիսը։
Խմբի անդամներ Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ինգա Արշակյանը, Մերի-Ջին Օ՛Դոհերթ Վասմաթզյանը եւ Ստեֆանի Թոփալյանը պատասխանել են ասուլիսին ներկա լրագրողների հարցերին։ Ադրբեջանցի լրագրողը հայերեն ողջունել է «Genealogy» խմբի անդամներին եւ հարց ուղղել Ինգա Արշակյանին, թե ինչ տարբերություն է երգչուհին տեսնում եվրատեսիլյան իր երկու ելույթների միջեւ (դիտել 4.23 րոպեից)։
Այս մասին տեղեկացնում է News.am-ը: