«Եվրատեսիլի» կայքը «Genealogy»-ն որակել է որպես մրցույթի ամենամիջազգային խումբ

«Եվրատեսիլ» երգի հեղինակավոր մրցույթի կայքն անդրադարձել է Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբին՝ շեշտադրելով փաստը, որ խմբի` հինգ տարբեր մայրցամաքներից հավաքված անդամներն ունեն հայկական արմատներ: ««Genealogy»ն «Եվրատեսիլ2015»ի ամենամիջազգային խումբն է», գրում է մրցույթի կայքը:
Հայաստանը ներկայացնող խումբն իր երկրորդ փորձն է կատարել ավստրիական բեմում: Անդամներից Եսայի Ալթունյանն ուրախ տրամադրություն է ունեցել: «Ամեն անգամ, երբ ես բեմում եմ, ինձ շատ լավ եմ զգում, որովհետև բեմն իմ տեղն է: Ես սիրում եմ էներգիա ու սեր կիսել մարդկանց հետ»,նշել է երգիչը: Նա նաև բացատրել է, թե ինչու են բեմի վրա հայ պատվիրակները կրում մանուշակագույն հագուստ: «Սա արմատների և ապագայի գույնն է: Այն հիասքանչ կերպով է խորհրդանշում հայ ժողովրդի պատմությունը»,հավելել է նա: Ինգա Արշակյանն էլ նշել է, որ հուզված է վերադարձել մրցույթին, և խմբի անդամները դարձել են նրա համար ընտանիք: «Եվրատեսիլ2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո:
Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23ին: Մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: Այս տարի մրցույթին կմասնակցեն 40 երկրներ: