Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բելգիայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/0129.jpg)
Մայիսի 9-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված հիշատակի միջոցառում, որի ընթացքում միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ դրեցին Բելգիայի ազատագրման համար զոհված խորհրդային բանակի զինվորների և բելգիական դիմադրության մասնակիցների հուշակոթողներին: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ, Բրյուսելի քաղաքապետարանի և մի քանի տասնյակ պետությունների` Բրյուսելում գործող դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ և լրագրողներ: