Լոս Անջելեսի Walt Disney-ում կհնչի Մանսուրյան և Խաչատրյան

Այսօր Լոս Անջելեսի Walt Disney համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա համերգով:

 yerkir.am-ի փոխանցմամբ՝ համերգը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Հիշատակման համերգ» խորագիրը կրող համերգին կհնչեն Տիգրան Մանսուրյանի «Ջութակի կոնցերտը»՝ Անուշ Նիկողոսյանի մեկնաբանությամբ, հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից և Դմիտրի Շոստակովիչի թիվ 5 սիմֆոնիան: Համերգը կղեկավարի մաեստրո Էդուարդ Թոփչյանը:

 

Scroll Up