Չինաստանում վստահ են՝ Հայաստանը գնալով ավելի հետաքրքիր կդառնա չինացի զբոսաշրջիկների համար

Հայաստանը գնալով ավելի ու ավելի գրավիչ կդառնա չինացի զբոսաշրջիկների համար, ովքեր միշտ ցանկանում են ինչ-որ յուրահատուկ բան տեսնել:
Ճանաչողական այցով Պեկինում գտնվող հայ լրագրողների պատվիրակության հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Չինաստանի առևտրի նախարարության Եվրոպայի և Ասիայի հետ կապերի վարչության պետի տեղակալ Չժան Դունը: «Հայաստանը յուրահատուկ երկիր է, և ես կարող եմ ասել, որ ձեր երկիրը գնալով ավելի ու ավելի հետաքրքիր կդառնա չինացի զբոսաշրջիկների համար, ովքեր միշտ ցանկանում են ինչ-որ յուրահատուկ բան տեսնել»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Անդրադառնալով առևտրի ոլորտում հայ-չինական համագործակցությանը ՝ Չժան Դունը նշեց, որ այդ ուղղությամբ դժվարություններ կան՝ կապված ենթակառուցվածքների բացակայության հետ: Նա ընդգծեց, որ Հայաստանն ու Չինաստանը միմյանցից շատ հեռու են գտնվում, իսկ Հայաստանը ծովային ճանապարհ չունի, ինչն էլ ավելի է բարդացնում խնդիրը: «Հայաստանի Նախագահի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ երկու երկրների ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել համագործակցությունը առևտրի և տնտեսության ոլորտներում՝ համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման, Մետաքսի մեծ ճանապարհի վերականգման եղանակով: Նաև Չինաստանի առևտրի նախարարությունը և Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել»,- ասաց չինացի պաշտոնյան:
Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը կյանքի կոչելու համար կողմերը պետք է ուժեղացնեն ենթակառուցվածքները և պայմաններ