Նախագահը ներկա է գտնվել Հայրիկ Մուրադյանի 110-ամյակին նվիրված համերգ-ներկայացմանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/0121.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Հայոց երգի հայրիկը» խորագրով համերգ-ներկայացմանը՝ նվիրված հայկական ժողովրդական երգարվեստի բնագավառում իր մեծ ներդրումն ունեցած Հայրիկ Մուրադյանի 110-ամյակին:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից: