Թեհրանի գրքի փառատոնին Հայաստանը ներկայացվել է առանձին տաղավարով

Իրանի մայրաքաղաք Թեհրանում 28-րդ տարին անցկացվող գրքի միջազգային փառատոնին Հայաստանը ներկացված է եղել առանձին տաղավարով, որը կազմել է Իրանա-հայկական ընկերակցությունը:

«Չնայած երկու երկրների միջև եղած պատմական և մշակութային ընդհանրություններին, երկու ազգերը բավարար տեղեկացված չեն միմյանց մասին»,-«Արմենպրես»ի փոխանցմամբˋ պարսկական IRNA գործակալությանն ասել է Իրանա-հայկական ընկերակցության տնօրեն Մոհամադրեզա Դամավանդին: Նրա խոսքով այդ նպատակով էլ հայկական տաղավարում ցուցադրվել են Հայաստանի մասին տպագրված բոլոր գրքերը:

Իրանա-հայկական ընկերակցությունը 70 գործող անդամ ունի, այդ թվումˋ Հայաստանում աշխատող և սովորող իրանցիները: Փառատոնին մասնակցել են նաև 20 միջազգային այլ ըկերակցություններ Իրանա-հնդկական, Իրանա-ֆրանսիական, Իրանա-իտալական և այլն:

 

Scroll Up