Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մասին գիրք է լույս տեսել
Ֆրանսիայում լույս է տեսել «Հայոց ցեղասպանություն. Հետազոտման 100 տարի (1915-2015)» գիրքը: Ինչպես գրում է «Nouvelles d’Arménie»-ն, դա խմբային աշխատանք է, որը պատրաստել են տասնյակ պատմաբաններ, այդ թվում Իվ Թերնոնը, Անետա Բեքերը, Համիդ Բոզարսլանը, Վենսան Դյուքլերը, Կայծ Մինասյանը, Քլեր Մուրադյանը, Միքայել Նիշանյանը եւ Ռեմոն Գեւորգյանը:
Այս կարեւոր գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանության մասին լրջագույն հետազոտություններ, եւ գիտական իր ներդրումն ունի Սորբոնի, Հոլոքոստի հուշահամալիրի, Ֆրանսիայի ազգային գրադարանի եւ սոցիալական գիտությունների Բարձրագույն դպրոցի գիտական գրականության շարքում, գրում է News.am-ը: