Տեխասի Ներկայացուցիչների պալատը մերժել է ադրբեջանամետ բանաձևի ընդունումը

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի օրակարգից հանել է հակահայկական, ադրբեջանամետ բանաձևը, որն իր մեջ պարունակում է բազմաթիվ պատմական անճշտություններ:

Մասնավորապես՝ HR2309 բանաձևը հետ է կանչվել ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի ջանքերով` թույլ չտալով, որպեսզի ամերիկացի պաշտոնյաներն ադրբեջանական լոբբիի կողմից մոլորության մատնվեն ու ընդունեն պատմական փաստերը խեղաթյուրող բանաձև:

Ինչպես նշում է asbarez.com-ը, բանաձևը ներկայացվել էր ապրիլին` Ներկայացուցիչների պալատի անդամ Դուեյն Բոհեքի նախաձեռնությամբ: Սակայն պաշտոնյան, տեղեկանալով բանաձևում առկա անճշտությունների մասին, այսօր հանել է այն օրակարգից:

Աղբյուրը մանրամասնում է, որ HR2309 բանաձևը կոչ է անում «ոգեկոչել 25 տարի առաջ Ադրբեջանում տեղի ունեցած «Սև հունվարի» դեպքերը»։

Scroll Up