«Թանգարանային գիշերը» թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր
Մայիսի 16-ին` «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում, հանրապետության բոլոր 110 թանգարաններն անվճար բաց կլինեն մինչև ժամը 24:00ն:
Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Միաժամանակ, փոխնախարարը տեղեկացրել է, որ մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրը, աշխատելու են երկրի բոլոր թանգարանները մինչև ժամը 18:00-ն: Սովորաբար երկուշաբթի օրերին Հայաստանում թանգարանները չեն գործում:
Ամեն տարի մայիսին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից: