Բոլորը գնացել կամ մահացել են (ֆոտոպատմություն. Մուշ, Սասուն)

Ժամանակակից Թուրքիայում գտնվող Մուշ քաղաքը ժամանակին խոշոր հայկական կենտրոն էր: 20-րդ դարի սկզբին այստեղ 10 հազար հայ էր ապրում: 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանությունը սկսվելուց ուղիղ 100 տարի անց, գրեթե բոլոր հին շենքերը ոչնչացված են, իսկ թուրքական կառավարությունը ակտիվորեն վերակառուցում է այդ տարածքները:
Այնուամենայնիվ, այստեղ մնացած սակավաթիվ հայերը փորձում են պահպանել իրենց նախնիների ավանդույթները: Meduza պարբերականը հրապարակել է հայազգի Անահիտ Հայրապետյանի և թուրք Սերա Աքջանի ռեպորտաժը: Լուսանկարներն արվել են 2015 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Մուշում և Սասունում:

© Anahit Hayrapetyan
Մահմեդական կինը՝ կանգնած իր տան առջև, որը կառուցված է 1915-ին քանդված Սուրբ Կարապետ վանքի քարերով:

© Anahit Hayrapetyan
Մուշ

© Serra Akcan
Սասունի Փիրշենք գյուղը. 1914 թվականին այստեղ 155 հայ էր ապրում

© Serra Akcan
Սիրանուշ. «Ցերեկները թաքնվում էինք քարանձավներում, իսկ գիշերները՝ տունվերադառնում: Մենք վախենում էինք մեզ տեսնող մարդկանցից»:

© Anahit Hayrapetyan
Մուշ քաղաքի տեսարան

© Anahit Hayrapetyan
Նորշեն գյուղի մահմեդականացված հայերը. 1914 թվականին այստեղ մոտ 2150հայ էր բնակվում

© Serra Akcan
Մերիֆե. «Այստեղ հայեր էին ապրում, բայց մեծ մասը գնացել է, մյուս մասն էլ՝մահացել»:

© Serra Akcan
Մուշի պատմական կենտրոնը

© Anahit Hayrapetyan
Սասնա սարեր

© Anahit Hayrapetyan
Չենգիլի գյուղի բնակչուհի

© Serra Akcan
Տեղի բնակիչը ցուցադրում է իր հոր լուսանկարը, որը ստիպված էր փախչել 1915-ին

© Anahit Hayrapetyan
Չենգիլի գյուղի տների մեծ մասը կառուցված է 1915 թվականին հիմնահատակ ավերված Մշո Սուրբ Կարապետ վանքի քարերով

© Serra Akcan
Մուշի պատմական թաղամասերում իշխանությունը վերակառուցումներ է իրականացնում: Վերջին մի քանի տարվա ընթացքում այստեղ 500 հին շինությունեն վերացրել

© Anahit Hayrapetyan
Բիթլիս (Բաղեշ)

© Serra Akcan
Նորշենի մահմեդականություն ընդունած հայերը

© Anahit Hayrapetyan
Մուշի բնակիչներ

© Anahit Hayrapetyan
Գոմք գյուղի բնակիչ Ջեմիլն իր կնոջ հետ

© Anahit Hayrapetyan
Սասունը համանուն գավառում

© Anahit Hayrapetyan
Քրդուհին իր որդու հետ Դիարբեքիրի հայկական եկեղեցում: Թուրքական իշխանությունը վերականգնել է եկեղեցին՝ ի նշան քրիստոնյա համայնքի հետ հարաբերությունների բարելավման